Հոգեբանները հունվարի երրորդ երկուշաբթին համարում են ամենաանտանելին, համաձայն Քարդիֆֆի համալսարանի հոգեբան Քլիֆֆ Արնելլի բանաձեւի:
Բանաձեւը հաշվի է առնում ոչ միայն եղանակը, այլեւ այն, որ տոներն ավարտվել են եւ պետք է անցնել աշխատանքի, ծրագրել ապագան: Հաշվի է առնվել նաեւ, որ գումարներն ավարտվել են, իսկ խումհարի ախտանշանները՝ ոչ: Իսկ հաջորդ, տեւական տոներին չափազանց շատ ժամանակ կա:
Համապատասխան բաժանումներից եւ բազմապատկումներից հետո գիտնականը ստացել է պատասխանը, որ ամենաանտանելին հունվարի երրորդ երկուշաբթին է: Blue Monday այսպես են անվանում այն, որ այս տարի լինելու է վաղը՝ հոuնվարի 20-ին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:





























