Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ փուլի «Փյունիկ»-"Միկա" հանդիպումը կսպասարկեն լիտվացի մրցավարները՝ Պաուլյուս Մալզինսկասի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am –ին հաղորդել են «Միկա» ակումբի մամլո ծառայությունից։

Մալզինսկասի եզրային օգնականները կլինեն Արտուրաս Պիպիրասը եւ Ալեքսանդր Յակուբովսկին։ Չորորդ մրցավարը լինելու է Վահան Մինասյանը, իսկ հանդիպման տեսուչը՝ Աշոտ Հարությունյանը։

Նշենք, որ «Միկան» 13-րդ փուլից հետո 32 միավորով գլխավորեց մրցաշարային աղյույուսակը։ «Փյունիկը» նրանից հետ է 2 միավորով։