Հայաստանի երկրորդ նախագահի եւ գործող վարչապետի միջեւ վերջերս ծագած բանավեճում կարեւորագույն հարցը մնաց առանց պատասխանի: Այն է՝ ինչո՞ւ շինարարության ծավալը 2008թ.-ի ձեռքբերումների իր գագաթնակետից հետո կտրուկ անկում ապրեց:

Թեեւ անկումը ժամանակային առումով համընկավ համաշխարհային ճգնաժամի հետ, միամիտ կլիներ մտածել, որ վերջինն ազդել է ապահով դասի բարեկեցության վրա: Պարադոքս է, բայց փաստ է. հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան:

Հայաստանը բացառություն չէր: Իսկ այն, որ հենց ապահով դասն է վիճակագրական հաշվետվություններում նշվում որպես «բնակչություն», հանրապետություն շինարարության զարգացման համար խթանիչ ուժ էր, ինչն էլ ներկայացվախ է ստորեւ բերված գրաֆիկում:

«Բնակչության» մասնաբաժինը շինարարության ծավալում հետազոտվող շրջանում 22 տոկոսից պակաս է, 2008թ.-ին ավելի քան եռապատկվեց՝ հասնելով 70 տոկոսի: Իսկ 2011թ.-ին կտրուկ անկում ապրեց ու հասավ 14 տոկոսի:

2000թ.-ին բնակչության միջոցների հաշվին շահագործման հանձնվեցին 408 նոր բնակելի տներ, 2008թ.-ին՝ 891 տուն, 2012-ին՝ 586(պետք է հաշվի առնել նաեւ, թե երբ է սկսվել շինարարությունը):

Հիշեցնենք, որ 2008թ-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմում էր 305,97 դրամ, ինչը 1,9 անգամ զիջում էր 2003թ.-ի ցուցանիշին(578.77 դրամ): Շատ ընտանիքների համար, ովքեր դրսից դրամական փոխանցումները ռուսական ռուբլոիվ էին ստանում, դրամի ամրապնդման շրջանը շատ անբարենպաստ էր: Եւ հակառակը, խոշոր կապիտալ ունեցողները մեծ հնարավորություն ստացան շատ էժան դոլալներ գնել:

Հետաքրքիր է, որ նույն 2008թ. ընթացում բնակչության արտարժութային ավանդներն ավելացան 23.6 մլրդ դրամին համարժեք արժույթով: Միեւնույն ժամանակ եղան կառուցվածքային փոփոխություններ. ցպահանջ ավանդները կրճատվեցին մոտ 2.0 մլրդ դրամով, հրատապներն աճեցին 25.6 մլրդ դրամով: Հավանական է, որ դոլարային կապիտալների սեփականատերերը ցանկացել են ինչ-որ կերպ փոխհատուցել արտարժույթի թուլացումը: Չի բացառվում նաեւ դոլարային կապիտալի մեկ այլ ապահովագրման եղանակն արժեզրկումից:

Բնակարանի գների հետեւողական եւ կայուն աճը (ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ դոլարով) հանգեցրել է այն կարծիքին, որ անշարժ գույքը դրամական ներդրումների լավագույն տարբերակն է: Այսպիսով, Լյուդովիկոս XIV-ի ոճով շքեղ առանձնատների, պալատների շինարարությունը կարող էր երկու նպատակ հետապնդել:

Մի կողմից բավարարում էր մեծահարուստների պահանջը, մյուս կողմից «ավել» գումարը ներդրվում էր «վստահելի» ոլորոտում: Տեղեկության համար նշենք, որ հետազոտվող շրջանում շինարարության ծավալը կազմում էր 6,7 մլդր դոլարին համարժեք դրամ:Մոտ 4,1 մլրդ դոլար բաժին էր հասնում 2006-2008թթ.-ին:

Նշենք, որ 2000-2008թթ. ընթացքում շինարարության գների ինդեքսը աճեց 1,8 անգամ, իսկ օրինակ Երեւանում, առանձնատան 1 քառ.մետրի արժեքը՝ 6,1 անգամ: Առանձնատների գինը դոլարով արտահայտնված ավելի բարձրացավ, քան դրամով: Այդ կերպ բնակարանային շինարարության մեջ ներդրած կապիտալը նվազեց:

2009 թվականի մարտին մենք պաշտոնապես անցանք «լողացող փոխարժեքի» քաղաքականության եւ դրամի հանդեպ դոլարը մի փոքր ամրապնդվեց: Այս փաստը նպաստեց «բնակչության» դոլարային խնայողությունների հետագա աճին: Չնայած տարիների տարբերությանը՝ բացարձակ աճի տեսակետից արտարժույթով ավանդները գերազանցում էին դրամին: Նույն թվականին շինարարությունը զգալիորեն կրճատվեց: Հատուկ հետաքրքրության է արժանի դոլարի արժույթի եւ «բնակչության» հաշվին շինարարության ծավալի աճի դինամիկայի համեմատությունը:

Ունեւոր դասը կորցրեց հետաքրքրությունը բնակարանային շինարարության հանդեպ: Դրամական միջոցների ծախսը փոխարինվեց դրանց խնայողությամբ կամ այլ նպատակների ծառայեց: Չարդարացան շինարարական կազմակերպությունների հույսերը բնակարանների իրացման հարցում(վառ օրինակ է Հյուսիսային պողոտան):

Մեզ մոտ չի գործում սոցիալական վերելակը, ապահով դասի թիվն էլ չի ավելանում: Ենթադրվում է, որ վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը նպաստեց շինարարության ոլորտի անկմանը: Ներկայումս «բնակչության» հաշվին շինարարութւոնը նախորդ բումի միայն թույլ ստվերն է:

Ալբերտ Խաչատրյան