Վիետնամում հերոինի ռեկորդային չափաբաժնի մաքսանենգության մասնակցության համար երեք տասնյակ թմրավաճառի դատապարտել են մահվան:

Հաղորդում են, որ երեք շաբաթից քիչ պակաս տեւած դատական գործընթացը Վիետնամի համար դարձել է ռեկորդային մահվան դատապարտող միաժամանակ կայացված վճիռների քանակով, ինչպես նաեւ հերոինի ծավալով, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Դատարանը որոշել է, որ 21 տղամարդն ու 9 կինը մասնակցել են երկու տոննա հերոինի տեղափոխմանը Լաոսից Վիետնամ, որտեղից էլ այն պետք է տեղափոխվեր Չինաստան:

Հիշեցնենք, որ Վիետնամը անմիջապես սահմանակից է «ոսկե եռանկյանը»՝ Մյանմա-Լաոս-Թաիլանդ՝ աշխարհում երկրորդը ափիոնի կակաչի աճեցման ոլորտում, որից էլ հերոին են ստանում:

Այս պահին Վիետնամում գործում է ծայրահեղ խիստ օրենսդրություն՝ 600 գրամ հերոինի դեպքում նախատեսվում է մահապատիժ: