Փոխհատուցումը, որ վճարվելու է Yahoo! Ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Էնրիկե դե Կաստրոյին աշխատանքից հեռացման համար, կարող է դառնալ ամենախոշորը ամերիկյան կորպորացիաների պատմության ընթացքում, հաղորդում է Forbes-ը:

Հաղորդվում է, որ դե Կաստրոյին վճարվելու է 109 մլն դոլար փոխհատուցում: Եթե այդ գումարը բաժանենք տնօրենի աշխատած օրերի վրա, կստացվի օրական 244000 հազար՝ ներառյալ հանգստյան օրերը: Yahoo!-ում վճարվող փոխհատուցման չափը չեն հաստատել:

Նշվում է, որ դե Կաստրոյի «Ոսկե պարաշյուտը» գերազանցում է ԱՄՆ ամենաբարձր վարձատրվող մենեջերի՝  Oracle-ի ղեկավար Լարրի Էլիսոնի եկամուտը: 2013թ. ԷԼիսոնին վճարվել էր մոտ 70 մլն դոլար: