Մարդկանց բիբերը որոշում կայացնելիս զգալի նեղանում են, Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում նշում են գիտնականները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շատ հոգեբանների կարծիքով՝ մարդու աչքերը եւ բիբերը «արտացոլում են»՝ ինչ է կատարվում նրա գլխում:

Փորձի ժամանակ կամավորները նայել են էկրանին, որով կարճ տեսահոլովակ է ցուցադրվել: Կադրերի մի մասն աղավաղել են ստատիկ ֆոնը, մյուս մասում էլ այն բացակայել է: Մասնակիցները պետք է որոշեին՝ արդյոք էկրանին նկար կա, թե ոչ եւ սեղմեին հեռակառավարման վահանակի կոճակներից մեկը:

Այդ ընթացքում գիտնականները հետեւել էին մասնակիցների աչքերին եւ պարզել, որ այս կամ այն կոճակը սեղմելու որոշում կայացնելիս բիբերը նեղանում են:

Ըստ հոգեբանների՝ տվյալ փաստը թույլ է տալիս ասել, որ մեր բիբերը արտացոլում են որոշում կայացնելու գործընթացը եւ այն իրագործելու պատրաստակամությունը: