Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում արդեն վաղուց գործում է կատուներով սրճարան ու պինգվիններով բարեր: Հիմա բավականին տարածված են usagi café-ները կամ «բաննի-կաֆեները»: Դրանք հաստատություներ են, որտեղ կարելի է սնվել ճագարների ընկերակցությամբ:

Ամենահայտնիներն են Rabbi, Ohisama եւ Wonderland-ը, որտեղ ճագարները փակ վանդակներում չեն, այլ կարող են շփվել հաճախորդների հետ: Այդ սրճարաններում պահպանվում են հիգիենայի կանոնները, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Kedem-ը: