Ֆրանսիայում անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ կանանց ավելի քան հիսուն տոկոսը ու տղամարդկանց 32 տոկոսը դավաճանում են իրենց երկրորդ կեսին: Ըստ որում, անհավատարիմ ֆրանսիացիների թիվը վերջին քառասուն տարվա ընթացքում ավելացել է:
Եթե 1979-ին հարցվածների միայն 19 տոկոսն էր խոստովանում դավաճանությունը, ապա 2001-ին նրանց թիվը կազմել է 30 տոկոս, 2014-ին՝ 43:
Ամենաշատը դավաճանության են դիմում 50-ն անց տղամարդիկ: Ըստ որում, ֆրանսիացիները պնդում են, որ ֆլիրտն արդեն իսկ դավաճանություն է, հաղորդում է «Արգումենտին»:




























