Հոնգկոնգում Sotheby’s աճուրդում Macallan-ի արտադրության վիսկի 6-լիտրանոց շիշը վաճառվել է ռեկորդային բարձր գնով:
Imperiale M Decanter անունով վիսկին վաճառվել է 4,9 մլն հոնգկոնգյան դոլարով (մոտ 632 հազար դոլար):
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, թողարկվել է այդպիսի վիսկիով 4 շիշ: Գնորդի անունը չի նշվում: Հայտնի է միայն, որ ստացված միջոցները կուղղվեն բարեգործական նպատակների, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ գինու տորգերում վաճառվել են բոլոր լոտերը: Ընդհանուր առմամն, աճուրդում վաճառվել է 29,4 մլն հոգկոնգյան դոլարի ապրանք:
Վիսկիի վաճառքի նախորդ ռեկորդային գինը եղել էր 460 հազար դոլարանոց վիսկիի շշի վաճառքը: Այն տեղի էր ունեցել 2010-ին, Նյու Յորքում:




























