Գերմանացի գիտնականները օծանելիք են ստեղծել, որի նպատակն է  հաղթահարել տղամարդկանց դավաճանությունները եւ նրանց երկրորդ կեսին դարձնել աշխարհի ամենահմայիչ կինը: Օծանելիքի բաղադրության մեջ ներառված է օքսիտոցին հորմոնը, որի ազդեցությունը նման է աֆրոդիզիակի ազդեցությանը:

Գիտնականները պարզել են, որ օքսիտոցինի մակարդակը զույգերի մոտ ավելանում է օրգազմի պահին: այդպիսով նոր միջոցն ազդում է ուղեղի եւ զույգի փոխհարաբերությունների վրա: Ազդեցությունը երկարատեւ չէ՝ ընդամենը մի քանի ժամ:

Այդպիսով, սիրեցյալին կամ ամուսնուն պետք է մշտապես ստիպել օգտագործել նոր հրաշք միջոցը, որը հազիվ թե խանդավառությամբ ընդունվի տղամարդկանց կողմից, հայտնում է «Արգումենտին»: