Ամերիկյան Քենթուկի նահանգում դիտարկում են օրենքի ընդունման հնարավորությունը, որը կապված է սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց համար օգնական-կապիկների օգտագործում:
ԱՄՆ-ում արդեն գոյություն ունի օգնական-կենդանիների պաշտոնապես հաստատված ցանկը, որը ծրագրվում է համալրել հենց կապիկներով: Համարվում է, որ կապիկները կարող են կատարել այնպիսի խնդիրներ, որոնք կաթվածահար մարդը չի կարող անել:
Մասնագետների կարծիքով՝ կապիկների առավելություններից մեկն այն է, որ նրանց կյանքի տեւողությունը հասնում է մինչեւ քառասուն տարվա, հաղորդում է Ռոսբալթը:




























