Մարդիկ ինֆարկտից առավել հաճախ մահանում են գիշերները ու հանգստյան օրերին, պարզել են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է BMJ գիտական ամսագրում:
Նման եզրակացության նրանք եկել են` վերլուծելով 48 հետազոտություններ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել է մոտ 2 մլն մարդ:
Հետազոտություններն անցկացվել են ԱՄՆ-ում, Կանադայում ու Եվրոպայում, սակայն գիտնականները կարողացել են պարզել, որոշակի օրինաչափություններ:
Այսպես, մարդիկ, որոնք տառապում են սիրտ-անոթաային հիվանդություններից, առավել հաճախ մահանում են գիշերը եւ հանգստյան օրերին: Ավելին, նման մարդկանց մեծ մասը, գիտնականների կործիքով, մահանում են ինֆարկտից, հաղորդում է «Gazeta.ru»-ն:




























