Բրիտանական Սանդերլենդում գտնվող գործարանում մեկնարկել է նոր սերնդի Nissan Qashqai ամենագնացի արտադրությունը: Մեքենան թողարկվելու է երկու տեսակի շարժիչներով, որոնցից երկուսը՝ բենզինով, երկուսը՝ դիզելային վառելիքով:

Նախկին 1,6 ծավալով շարժիչը փոխարինվել է 115 ձիաուժանով, 1,2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը, իսկ 2 լիտրանոցի փոխարեն ճապոնացիներն առաջարկում են 1,6 լիտր ծավալով եւ 150 ձիաուժ հզորությամբ շարժիչ:

Մեքենայի արժեքը տատանվելու է 17-ից 27 հազար ֆունտի սահմաններում: