Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Ատլանտյան օվկիանոսի մակերեւույթին ջերմաստիճանի փոփոխությունն ազդում է Անտարկտիդայի տաքացման վրա: Ըստ գիտնականների՝ այդ մայրցամաքում կլիմայական փոփոխությունների կանխատեսումներն ապագայում պետք է արվեն օվկիանոսի հոսանքների ազդեցությունը հաշվի առնելով:
Հոսանքները ազդում են Անտարկտիդայի սառույցների վերաբաշխման վրա, ասված է ամերիկացի գիտնականների աշխատությունում, որը տպագրվել է Nature ամսագրում:
Ատլանտյան օվկիանոսը Անտարկտիդայի տաքացման վրա արագացված ազդեցություն է թողնում, եւ տրոպիկական ու հյուսիսատլանտյան հոսանքները օվկիանոսի ցիրկուլյացիայի եւ ծովի մակարդակը փոխելու ներուժ ունեն, հայտնում է «Արգումենտի»-ն:




























