Մոնրեալի կանադական համալսարանն ու Սեն Ժյուստին հիվանդանոցն ապացուցել են, որ փոքր երեխայի ագրեսիվ վարքը գեների ազդեցության արդյունք է՝ չնայած որ արտաքին միջավայրը ու դերային մոդելները բացառել չի կարելի:
Ագրեսիվ վարքը հատկապես վառ է դրսեւորվում 2-4տարեկանում:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել,որ ֆիզիկական ագրեսիան հատկապես վառ է դրսեւորվել ու իր մասին իմաց է տվել շատ վաղ տարիքում: Հետազոտողները կարծում են, որ գեների ազդեցությունը մոտավորապես հիսուն տոկոս է: Բարեբախտաբար երեխաների մեծ մասը հաղթահարում է այդ խնդիրը, փոխանցում է Meddaily-ն՝ վկայակոչելով Medical News Today-ը:




























