Շատ կանանց խորհուրդ են տալիս հղիության ժամանակ ֆոլաթթու խմել: Այդ հավելումը պետք է երեխայի նորմալ զարգացման համար: Սակայն դրա մեծ չափաբաժինը, իրականում, կարող է կրծքի քաղցկեղի պատճառ հանդիսանալ:
Էքսպերիմենտը ցույց է տվել, որ քաղցկեղային ու նախաքաղցկեղային բջիջները նշանաալիորեն խթանվել են, երբ օրական դոզան գերազանցվել է 2,5-5 անգամ: Խնդիրը կապված է ֆոլաթթու պարունակող սնունդի հետ, հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով Health India-ն:




























