Ամստերդամի համալսարանի նեյրոկենսաբանության պրոֆեսոր, բժիշկ Դիք Սվաբի կարծիքով ծխախոտի եւ թմրանյութերի օգտագործումը հղիության ընթացքում կարող է հանգեցնել սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երեխայի ծնունդի:

Հղիության ընթացքում պտղի ուղեղի զարգացումը, ինչպես նաեւ վաղ մանկության տարիներին ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, թե ինչպիսին կլինի հետագայում երեխան: Բժիշկը վերլուծել է մի շարք գիտական հետազոտություններ, որոնք վկայում են հետեւյալի մասին, հղիության ընթացքում կնոջ կենսակերպն ազդում է երեխայի վրա: Մասնավորապես դրանցից մեկը նվիրված է կանանց համեմատությանը, որոնց մայրերը հղիության ընթացքում արհետսական էստրոգեն են ստացել՝ վիժելու վտանգը նվազեցնելու համար, հաղորդում է Meddaily-ին՝ վկայակոչելով DNA India-ին:

Բացի այդ, բժիշկը հայտարարել է, որ նիկոտինի եւ ամֆետամինի ազդեցությունըպտղի վրա ավելացնում է հավանականությունը, որ լույս աշխարհ կգան ոչ ավանդական կողմնորոշմամբ աղջիկներ: Նույնասեռական երեխաների ծննդյան հավանականությունն աճում է նաեւ մոր մոտ սթրեսի առկայության դեպքում: Պատճառը պարզ է. սթրեսի կորտիզոլ հորմոնն ազդում է պտղի մոտ հորմոնների ձեւավորման վրա: Իսկ դրանք, իրենց հերթին, ազդում են երեխայի ֆիզիոլոգիական ու հոգեկան առանձահատկությունների վրա: