Նորվեգացի գիտնականները զանգվածային հետազոտությունների ընթացքում պարզել են, որ ցանկացած տարիքի տղամարդիկ ավելի մոռացկոտ են, քան կանայք: Այնուամենայնիվ, պատճառները, որոնք սեռական տարբերությունների հիմքում են, առայժմ հայտնի են:

2006- 2008թթ տեղի ունեցած հիսուն հազար արդու մասնակցությամբ հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարցաթերթի բոլոր կետերով տղամարդիկ ավելի հաճախ են բողոքել վատ հիշողությունից:

Տարբերությունների պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ կանայք տղամարդկանցից ավելի լավ են հիշում անունները, տարեթվերը, իրադարձությունները, խոսակցությունների մանրամասները: