Բրազիլացի կենսաբանները բացահայտել են գետային դելֆինների նոր տեսակ, որի ներկայացուցիչներին սպառնում է անհետացման վտանգ:

Նրանց բնակավայրը Արագուայա գետն է, որը հնում միանում էր Ամազոնին: Մոտ երկու միլիոն տարի առաջ այն փոխել է իր հունը ու դադարել միանալ Ամազոնին, եւ ինչպես գիտնականներն են ենթադրում, հենց դրա արդյունքում էլ առաջացել են արագուայան ու ամազոնյան դելֆինների պոպուլյացիաները:

Մասնագետների կարծիքով՝ արագուայան դելֆինները ներ տեսակ են: Ինչպես պարզվել է, բացի ԴՆԹ-ի տարբերոթյուններից, այս տեսակի կենդանիների գանգը ավելի լայն է, քան մյուս դելֆինների մոտ, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Գիտնականների տվյալներով՝ Արագուայում դելֆինների քանակությունը մոտ հազար է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: