Հարգելի գործընկերներ
NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության լրագրողները հայտարարում են «Հաղթանակի» զբոսայգում ծառատունկի կազմակերպման ակցիայի մասին։
Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին տարիներին Երեւանում բնապահպանական վիճակը վատթարանում է, եւ, չնայած այն հանգամանքին, որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են լինում ԶԼՄ-ներում, շարունակվում է ոչնչացվել Երեւանի զբոսայգիների ու այգիների կանաչ տարածքները, կոչ ենք անում Երեւանի կանաչապատման վիճակով մտահոգ բոլոր լրագրողներին եւ լրատվական միջոցների ներկայացուցիչներին՝ մասնակցել շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին, ժամը 12։00-ին, «Հաղթանակի» զբոսայգում NEWS.am լրատվական գործակալության եւ «ԱրմենՏել» ընկերության համատեղ ուժերով կազմակերպվող ծառատունկին։
Բոլոր հետաքրքրող հարցերով խնդրում են դիմել NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրասենյակ հետեւյալ հեռախոսահամարով՝ 22-66-21։
Հարգանքներով՝ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության խմբագրություն



























