Ինտերնետի ապագայի մասին հաշվետվություն պատրաստած Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ 2015 թ. բջջային ինտերնետ-տրաֆիկը կգերազանցի համակարգչայինի ծավալը, գրում է ReadWriteWeb-ը։

Որպես բջջային ինտերնետի օգտագործելիության աճի պատճառ՝ վերլուծաբանները նշել են անլար կապերի սփռման գոտիների ավելացումը։

Բջջային ինտերնետի հիմնական առավելությունները 3G ցանցերն են։ 3G ստանդարտի բջջային կապերի թափանցելիությունը 2010 թ. կարող է գերազանցել 21 տոկոսը։ Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում 3G ցանցերը հասանելի են համապատասխանաբար բջջային կապից օգտվող 54 եւ 46 տոկոս մարդկանց համար։ Համեմատության համար Ճապոնիայում բջջային ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 96 տոկոսի։