Մեր Տիեզերքում կան մոլորակներ, որոնք շատ ավելի հարմար են կյանքի համար, քան Երկիրը, համոզված  են գիտնականներն ԱՄՆ-ից ու Կանադայից: Ավելին, կյանքի համար հարմարավետ կարող են լինել նաեւ արբանյակները: Նման հայտարարությամբ հանդես է եկել կանադական Մաքմասթերի համալսարանի աշխատակից Ռենե Հելերն ու ԱՄՆ-ում Վեբերի պետական համալսարանի մասնագետ Ջոն Արմսթրոնգը:

Նրանց կարծիքով՝ մոտեցումը, որով աստղագետները մոլորակներ են որոնում, որոնք առավել նման են Երկրին, սխալ է: Գիտնակաները համոզված են, որ կյանքի պայմանները բոլորովին տարբեր մոլորակներում կարող են ավելի լավը լինել:

Նրանց կարծիքով, մոլորակների ուսումնասրությունների ժամանակ աստղագետներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում  մոլորակի եւ աստղի միջեւ ընկած հեռավորությանը: Սակայն կան նաեւ այլ չափանիշներ, որոնք որոշում են մոլորակի մակերեսի ջերմաստիճանը: Օրինակ, մակընթացության ուժեր, որոնք ձգում ու սեղմում են ուղեծրով ընթացող մոլորակը: Արդյունքում այն խիստ տաքանում է:

Որպես օրինակ գիտնականները բերում են Յուպիտերի արբանյակ Եվրոպան:

Գիտնականները նաեւ ենթադրում են, որ նման մոլորակներ կարող են հայտնաբերվել երկար գոյատեւող աստղերի մոտ, որոնք իրենց մեծությամբ մի փոքր գերազանցում են Արեւին: Դրանց դերում կարող են հանդես գալ նարնջագույն գաճաճները, ինչպես մեր հարեւան Ալֆա Ցենտրավա B-ն, որի շուրջ պտտվող մոլորակն իր զանգվածով մոտ է Երկրին: