Երեխաներին, որոնց հայրերը տարեց տղամարդիկ են,  սպառնում են հոգեկան խանգարումներ, ինչպես օրինակ աուտիզմը կամ շիզոֆրենիան: Օրինակ, եթե հայրը նվազագույնը 45 տարեկան է, ապա ռիսկн ավելանում է մեկ երրորդ չափով(34 տոկոս) 25-29 տարեկան հայրերի համեմատ, գրում է The Telegraph-ը: Եւ սա ապացուցում է մոտ 3 մլն երեխաների հետազոտությունը: Ստացվում է, որ միայն կանանց մոտ չէ, որ «բիոլոգիական ժամացույց» է գործում: Եթե նրանց մոտ նվազում է ձվարաների աշխատունակությունը, ապա տղամարդկանց մոտ տարիքի հետ ավելանում է գենետիկ մուտացիաների ռիսկը:

Տղամարդիկ կարող են ողջ կյանքի ընթացքում սերմնահեղուկ արտադրել: Ու եթե անգամ սաղմը ձեւավորվում է, ապա ապագա երեխայի առողջությունը մեծապես կախված է հոր տարիքից: Սակայն, այնուամենայնին, մոր կողմից սպառանացող վտանգն ավելի շատ է:

Հատկանշական է, որ նախկինում անցկացված հետազոտությունն ապացուցել է, որ ռիսկը չի ավելանում, եթե տարեց հայրն արդեն երեխաներ ունի, ովքեր ծնվել են երիտասարդության տարիներին: Իսկ իսլանդացի գիտնականները պարզել են, որ տարեց հասակի հայրերն առավել հաճախ երեխաներին մեծ քանակությամբ գենետիկ մուտացիաներ ու բնավորության գծեր, որոնք բնորոշ չեն յուրաքանչյուր ծնողի, հաղորդում է Meddaily-ն: