Մեծ Բրիտանիայի կառավարությունը օրինագիծ է պատրաստել, որի համաձայն էլեկտրոնային ծխախոտի վաճառքը անչափահասներին կարգելվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բժիշկները մտավախություն ունեն, որ էլեկտրոնային ծխախոտը երեխաներին կվարժեցնեն նիկոտինի համին, որին, իր հերթին, նշանակում է, որ նրանք կարող են սովորել ավանդական ծխախոտ ծխելուն:

Էլեկտրոնային ծխախոտը առավել անվտանգ է համարվում, քան ավանդականները, սակայն ներկայումս հստակ հայտնի չէ, թե ինչպես է այն ազդում առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում:

Օրենքը կարգելի նաեւ մեծահասակներին էլեկտրոնային ծխախոտ գնել երեխաների համար: