Հռոմի պապ Ֆրանցիսկը Ուկրաինայում իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ կառուցողական երկխոսության եւ ուժի գործադրումից հրաժարվելու կոչ է արել:

«Աղոթքով ես մոտ եմ Ուկրաինային, նրանց, ովքեր զոհվել են այս օրերին, նրանց երեխաներին»,- ասել է հոգեւոր առաջնորդը Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների միջեւ կառուցողական երկխոսությունը կզարգանա: Կանխելով ուժի ցանկացած գործադրում՝ թող յուրաքանչյուրի սրտում խաղաղության ու ընդհանուր բարօրության որոնման ոգին իշխի»,- հայտարարել է Ֆրանցիսկոսը: