Իրանի նախկին նախագահ, բարեփոխումների կողմնակից Մոհամադ Խաթամին երկրի իշխանությունների գործողությունները որակել է որպես սահմանադրության խախտում: Նա շոու եւ ներկայացում է անվանել շաբաթ օրը հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ սկսված դատական գործընթացը:
Հիշեցնենք, որ գործող ռեժիմը նրանց մեղադրում է 1979 թվականից իսլամական հեղափոխությունից հետո Իրանում հաստատված իշխանական համակարգը փլուզելու փորձերի մեջ: Մեղադրյալների շարքում է նաեւ նախկին փոխնախագահ Մոհամեդ Ալիա Աբաթին եւ ԱԳ նախկին նախարար Մոկսեն Ամինզադեն:
«Շաբաթ օրը կայացած դատավարությունը այլ կերպ քան շոու եւ բեմականացում չես կարող անվանել: Ողջ դատական գործընթացը կարելի է համարել սահմանդրության խախտում: Այն միայն կարող է վնասել գործող համակարգին եւ հասարակության մեջ անվստահություն սերմանել»,- հայտարարել է Խաթամին:
Իսկ հուլիսի 12-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Ահմադինեջադի հիմնական մրցակից Միր Հուսեին Մուսավին էլ հայտարարել է. «Նրանք այնքան հեռուն են գնացել, որ դատում են նրանց, ովքեր իրենց ժամանակին մեծ ծառայություններ են մատուցել: Սակայն շոտով մենք ականատես կլինենք, որ կդատեն նրանց, ովքեր իսկապես դրան արժանի են»:



























