Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել՝, փորձելով պարզել հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ հասարակական տրամադրությունները: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը՝ հավելելով, թե հարցումներից պարզվել է, որ այդ թեման գնալով կորցնում է իր արդիականությունը, իսկ անտեղյակների և չկողմնորոշվածների թիվն աճել է:
Սոցիոլոգի ներկայացմամբ, հարցերից մեկը եղել է այն, թե արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար կարելի է զիջումների գնալ ԼՂ հարցում: Փետրվարին հարցվածների 87 տոկոսը դեմ է եղել դրան, իսկ արդեն մարտին դեմ արտահայտվողների քանակը նվազել է հասնելով 83 տոկոսի:
Գեւորգ Պողոսյանը մտահոգություն է հայտնել այդ 4 տոկոս նվազման կապակցությամբ, նշելով, որ թեեւ 4 տոկոսը մեծ թիվ չէ, բայց միտումը մտորելու տեղիք է տալիս:
Նա նաեւ տեղեկացրել է, որ ըստ հարցման արդյունքների, Թուրքիայի հետ հարաբերությունները կարագավորելու ուղությամբ Սերժ Սարգսյանի կատարած քայլերը փետրվար ամսին դրական է գնահատել հարցվածքների 52 տոկոսը, իսկ մարտին` 54 տոկոսը:




























