Մեքսիկայի իշխանությունները ժողովրդական կամավորներին թույլատրել են հսկողություն իրականացնել արեւմտյան Միչոական նահանգի քաղաքների փողոցներում։ Նման որոշումը պայմանավորված է թմրակարտելների եւ ուժային կառույցների չդադարող բախումներով, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների վրա թմրավաճառների հարձակումներով, հայտնում է utro.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն։
Ավելի վաղ կառավարությունը փորձել էր օրենսդրությամբ արգելել ընդվզումը, սակայն դա զայրացրել էր տեղի բնակիչներին: Ինքնապաշտպանական ջոկատների ներկայացուցիչները հայտարարել էին, որ իշխանությունները չեն կարող ապահովել քաղաքացիների պաշտպանությունը թմրավաճառների հանցախմբերի հարձակումներից:
Մեքսիկական զորքերը կուղարկվեն «Տամպլիերների օրդենի ասպետների» վրա




























