Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ամբողջությամբ ավարտվել են Հայաստանում եզակի եւ խոշորագույն 1000 տ/ժ գոլորշի հզորությամբ էներգետիկ կաթսայի ջրագոլորշային տրակտի վերակառուցման աշխատանքները:
«Հայռուսագազարդ» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտադրված է Տագանռոգի կաթսայական գործարանում արտադրված կաթսայի վերակառուցման գործընթացի շրջանակներում մոնտաժվել է մոտ 1600 տ սարքավորում, կատարվել են հետմոնտաժային հիդրավլիկ փորձարկումները: Հաջողությամբ իրականացվել են գոլորշաթթվածնային փչամաքրման եւ կաթսայի ջրագոլորշային տրակտի մաքրման աշխատանքները:



























