Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է Հոլիվուդի աստղ Մերիլին Մոնրոյի նմանակների մրցույթը:
Հաղորդվում է, որ մրցույթին կարող է մասնակցել 18- 35 տարեկան ցանկացած կին, որի հագուստի չափսը 44-46 է: Մրցույթի գլխավոր մրցանակն է սիրելի դերասանուհու կերպարով ֆոտոսեսիան: Հաղթողի համար արդեն կարվել է Մոնրոյի ոճով հագուստ:
Մրցույթի կազմակերպչի խոսքով՝ մրցույթը հետաքրքրություն է առաջացրել սոցկայքերում: Նախագծի համար իրենց նկարներն արդեն ներկայացրել է տաս աղջիկ, որոնցից երեքը պրոֆեսիոնալ դերասանուհիներ են:

























