Հաագայի քաղաքապետարանում ապրիլի 14-ին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ եւ «Նրանք պայքարել են մեր ազատության համար» ցուցահանդեսային նախագծի շրջանակում բացվել է Նիդեռլանդներում Ռուսաստանի ու Ղազախստանի դեսպանությունների եւ Հայաստանի հյուպատոսության կողմից կազմակերպված Երկրորդ Համաշխարհային պատերազմին եւ հաղթանակին նվիրված պաստառների ու լուսանկարների ցուցահանդես:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել դիվանագետներ, Եվրախորհրդարանի, Հաագայի քաղաքապետարանի եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերանների հոլանդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական, ռուսական եւ ղազախական համայնքների անդամներ:
Ցուցադրվել են հատվածներ Միխայել Ռոմի «Սովորական ֆաշիզմ» փաստավավերագրական ֆիլմից:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ ապրիլի 28-ը:




























