Աֆղանստանում գրոհայինների հարձակումների արդյունքում ապրիլի 15-ին զոհվել են գերմանացի 4 զինվորներ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարությանը, միջադեպը տեղի է ունեցել Բագլան նահանգում՝ Աֆղանստանի հյուսիսում: Եւս հինգ զինվորներ գնդակոծման արդյունքում վիրավորվել են:
Զինվորական հրամանատարության տվյալներով, բանակային մեքենան ենթարկվել է նռնականետային գնդակոծման:
Սկսած 2002թ.-ից՝ Գերմանիան Աֆղանստանում կորցրել է 43 զինծառայողների: Բեռլինն ընդհանուր առմամբ տարածաշրջան է ուղարկել մոտ 4 հազար 350 զինվորականների:




























