Հայաստանի Գյումրի քաղաքում Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնակարգ դպրոցում ռուսական ռազմաբազայի սպաները «արիության» դասեր են անցկացրել միջին ու բարձր դասարանցիների համար:

Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, բաց դասի ժամանակ աշակերտներն իրենց ուսուցիչների գլխավորությամբ նախապատրաստել են Հայրենական մեծ պատերազմի հետ կապված տարеգրություն, հավաքել լուսանկարներ ու տեսանյութեր, ներկայացրել հետաքրքիր պատմություններ: