Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ծրագիրը մնում է ուժի մեջ: Այդ մասին Ավստրալիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նախագահի խոսքով, «Թալիբանի ակտիվությունն ակնհայտորեն նվազում է»՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, երբ ապստամբներն ամրապնդում էին իրենց դիրքերը: Ըստ Օբամայի, միջազգային ուժերը չեն կարող մշտապես մնալ Աֆղանստանում, եւ աֆղանցիներն իրենք պետք է պատասխան տան երկրի համար:

Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներին ուժեղ գործընկերներ են անհրաժեշտ «Ալ-Քաիդայի» եւ նրա դաշնակիցների վերջը տալու համար, եւ ԱՖղանստանի նախագահն այդպիսի գործընկեր է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: