Եվրոպայի շատ երկրներում գործնականում խախտվել է օդային հաղորդակցությունը Իսլանդիայում հրաբխի ժայթքամն հետեւանքով: Թռիչքների արգելքը կարող է նվազագույնը երկու օրով երկարաձգվել, հաղորդում է BBC Russia-ն:

Սպասվում է, որ առաջիկայում չեղյալ կհայտարարվի տրանսատլանտյան չվերթների կեսը: Այսօր հայտնի է դարձել, որ Air France ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Փարիզից եւ դեպի Փարիզ ապրիլի 16-ի առաջին կեսին նախատեսված բոլոր չվերթները: Բացի այդ, ինչպես հաղորդում է AFP-ն, Ֆրանսիայի մայրաքաղաքի բոլոր գլխավոր օդանավակայանները փակ կլինեն առնվազն մինչեւ ժամը 10-ը:

Փակ են նաեւ Լեհաստանի հյուսիսային հատվածի եւ Լատվիայի օդային տարածքը:

Մոխրի ամպը, որ առաջացել է հրաբխի ժայթքման հետեւանքով, արդեն ծածկել է Բրիտանիան, մայրցամաքային Եվրոպայի մի շարք երկրներ, Սկանդինավիան, Ֆինլանդիան եւ Ռուսաստանի հյուսիսարեւմտյան տարածաշրջանները: