Ապրիլի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է դեղամիջոցների մաքսանենգ ներկրմամբ և ապօրինի արտադրությամբ զբաղվող հանցավոր խումբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արմեն Առաքելյանը հանցավոր համաձայնության գալով Վրաստանի երկու քաղաքացիների հետ, թաքցնելով մաքսային հսկողությունից, Հայաստանի տարածք են ներկրել դեղամիջոցների մեծ խմբաքանակ: Ա. Առաքելյանի վարձակալած տանը հայտնաբերվել է ապօրինի գործող դեղագործական արտադրամաս, որտեղ առանց համապատասխան թույլտվության, չպահպանելով դեղամիջոցների արտադրության տեխնոլոգիան և չափանիշները, արտադրվել են տարբեր տեսակի դեղամիջոցներ, որոնք հետագայում իրացվել են Երևան քաղաքի դեղատներում:
Փաստի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ: Արմեն Առաքելյանը և նրա հանցակիցները ձերբակալված են:




























