ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ` Միշելի համատեղ եկամուտը 2009 թվականին կազմել է 5.5 միլիոն դոլար:
Ինչպես հաղորդում է Assosiated Press-ը, Նրանց հայտարարագիրը հրապարակվել է երեկ: Համաձայն դրա` եկամուտների մեծ մասը գոյացել է նախագահի հեղինակած գրքերի վաճառքից: Հետաքրքիր է այն փաստը, որ այդ 5,5 միլիոն դոլարից նրանք մոտ 1.8 միլիոն դոլարի հարկ են վճարել, եւս 329 հազար դոլար նվիրաբերել են բարեգործական նպատակներով:
Այս գումարի մի մասը հատկացվել է United Negro College Fund-ին, որը զբաղվում է սեւամորթ երեխաների կրթության հարցերով: Նշենք նաեւ, որ անցյալ տարվա նոյեմբերին Օբաման ստացել էր Նոբելյան մրցանակ եւ 1,4 միլիոն դոլար, սակայն հրաժարվել էր փողից եւ այն նվիրել բարեգործության:




























