2009 թվականի հոկտեմբերի 3-6-ը կկայանա «ReAnimania» Երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը, որը երևանյան փակումից հետո կտեղափոխվի Արցախ` Շուշի, ներկայացնելու լավագույն ֆիլմերը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում են փառատոնի մամուլի ծառայությունից, «ReAnimania»-ն մասնակցության դիմումներ է ստացել բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Բելգիայից, Բելառուսից, Վրաստանից, Լիբանանից ու Սիրիայից:
Մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ ReAnimania Երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին մասնակցության դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է:



















