Ուիլյամ Շեքսպիրի(1564 - 1616 թթ.) ստեղծագործության գերմանացի հետազոտող Հիլդեգարդ Համերշմիդտ-Հումելը պնդում է, որ հայտնաբերել է անգլիացի դրամատուրգի մինչ այդ անհայտ դիմանկարները: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, գտածոն կներկայացվի փետրվարի 12-ին, իսկ մինչ արդ պահը մանրամասնությունները մեծամասամբ գաղտնի կմնան:

Հայտնի է միայն, որ խոսքը երկու դիմանկարների մասին, որոնցից մեկում պատկերված է երիտասարդ Շեքսպիրը, մյուսում՝ տարեց հասակում: Դրանք կցուցադրեն գերմանական Մայնց քաղաքի տաճարին կից թանգարանում: Թանգարանի մասնագետներն արդեն նկարներն անալիզի են ենթարկել ու եզրակացրել են, որ դրանք բնորդից իսկապես նկարել է «Ռոմեոյի եւ Ջուլիետի» հեղինակի ժամանակակիցը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համերշմիդտ-Հումելը Մայնցի համալսարանի պրոֆեսոր է, անգլիական դրամատուրգիայի վերաբերյալ գրքերի ու գիտական հրապարակումների հեղինակ: Շեքսպիրի կյանքն ու ստեղծագործությունը 60-ամյա ուսումնասիրողը հետազոտում է 1972թ.-ից սկսած: Դիտողների բոլոր հարցերին նա կպատասխանի հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա նկարների ցուցահանդեսից առաջ: