Վրաստանը խորհրդային ողջ ժառանգությունն իր կյանքից ամբողջապես արմատախիլ արած միակ հետխորհրդային երկիրն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

«Վրաստանը շարունակում է զարգանալ եւ երբեք չի վերադառնա անցյալին»,- հայտարարել է Սահակաշվիլին։

Նա նաեւ ասել է, որ փորձում է ստեղծել պետություն, որը ոչ ոք եւ երբեք Կովկասում չի տեսել։

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու հեռանկարների մասին՝ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը փորձում է կարգավորել դրանք, սակայն դա, նրա խոսքով, չպետք է լինի երկրի արժեքների հաշվին։

«2008 թ. ռազմական հակամարտությունը Վրաստանի պետականությունը ոչնչացնելու նպատակն ուներ։ Բայց դա չհաջողվեց։ Մենք այստեղ ենք, մենք վերադարձանք եւ այստեղ դեռ շատ երկար կլինենք։ Դրան նպաստում է այն օգնությունը, որ Վրաստանին ցուցաբերում է ԱՄՆ-ը»,- հայտարարել է Սահակաշվիլին։