Գերմանական Մայնց քաղաքում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Ի ուրախության հայ շախմատասերների, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եզրափակչում հաղթել է Յան Նեպոմնյաշչիին:
Չորս պարտիայից բաղկացած մրցությունում հաղթելով 3:1 հաշվով` Լևոն Արոնյանը հռչակվել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն:
Դրանից զատ, Արոնյանը իրականացրել է նաեւ արագ շախմատում Անանդին հաղթելու իր նպատակը:
Երրորդ տեղի համար պայքարում էին հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդն ու Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչը, ովքեր բոլոր պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ «Շախմատ-960» մրցաշարում եւս հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մտել էր եզրափակիչ, սակայն չէր կարողացել հաղթել:




























