Այսօր` ապրիլի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում կայացել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման դեմ համախմբված ուժերի հերթական հավաքը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Դաշնակցության Գերագույն մարմնի լրատվական բաժնից, քննարկվել է առկա իրավիճակը, համաձայնություններ են ձեռք բերվել հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ` որոշվել է ապրիլի 22-ին հրավիրել ընդլայնված հավաք` այդ նպատակի շուրջ համախմբված ուժերի մասնակցությամբ: Որոշվել է, որ հավաքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Մասնակիցները կարևորել են նաև ընդդեմ արձանագրությունների՝ ընթացքի մեջ գտնվող ստորագրահավաքը եւ նշել, որ ներկա դրությամբ կա 220 հազար ստորագրություն։