Ուրալի դաշնային համալսարանի մասնագիտացած գիտահետազոտական կենտրոնը հայտարարել է մրցույթի համար աշակերտների աշխատանքների ընդունման մասին:

Ինչպես հաղորդում է համալսարանի մամուլի ծառայությունը, մինչեւ փետրվարի 5-ը կընդունվեն մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, տեխնիկայի, բանասիրության, գրականության, հասարակագիտության, կենսաբանության, բնապահպանության ու քիմիայի վերաբերյալ հետազոտությունների թեզիսները:

Մրցույթին ակտիվորեն մասնակցել կարող են ոչ միայն հայ աշակերտները, այլեւ՝ ուսուցիչները: