Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի շաուրմա ուտելու ցանկությունը վերածվել է աղմկոտ միջադեպի: Նա շաուրմա ուտելու նպատակով մտել է մի սննդի օբյեկտ, սակայն այստեղ հանդիպել է ուսանողների բողոքին։ Այս մասին հաղորդում է թուրքական «Radikal»-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ Անկարայում, երբ Թուրքիայի վարչապետը ցանկացել է շաուրմա ուտել Անկարան ներկայացնող պատգամավոր Ֆարուք Քոջային պատկանող սննդի օբյեկտում: Ուսանողները Էրդողանին բողոքել են, որ իրենք սոված են, իսկ վարչապետը շաուրմա է ուտում։ Բողոքող ուսանողները վարչապետի թիկնազորի կողմից հեռացվել են տարածքից, ինչը արժանացել է շրջակայքում գտնվող քաղաքացիների դժգոհությանը։ Նրանք սկսել են սուլոցներով եւ բացականչություններով արտահայտել իրենց բողոքը վարչապետի արարքի կապակցությամբ: Տարածքում լարվածությունը վերացնելու համար անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին։