Հայաստանի ռուսական ռազմակայանում «1602 զինվորական կլինիկական հոսպիտալի» կառուցվածքային ստորաբաժանում է բացվել:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հիվանդանոցում կա 100 մահճակալ, հիվանդանոցն ունի ախտորոշման, ֆիզիոթերապիայի, վիրաբուժության, ատամնաբուժության, ռենտգենի եւ այլ օժանդակ բաժանմունքներ: Բժշկական կենտրոնում աշխատում են զինծառայողների ընտանիքիների անդամներ եւ ՀՀ քաղաքացիներ:
Առաջիկայում նախատեսվում է ժամանակակից բուժսարքավորումների առաքում, ինչպես նաեւ նոր դեղորայքների մատակարարում:




























