Իտալական «Corriere della sera» պարբերականը գրել է, թե Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման պատճառը բեռնային հատվածում տեղի ուենցած պայթյունն է, որտեղ «Հզբոլլահի» համար նախատեսված զենք է եղել:
Համաձայն պարբերականի՝ բացի ուղեւոների ուղեբեռներից, բեռնային մասում եղել են մեծ քանակությամբ նորագույն դետոնատորներ, որոնք բաղկացած են եղել էլեկտրոմեխանիզմից եւ 2 կգ պայթուցիկից: Զենքը նախատեսված է եղել «Հզբոլլահի» մարտիկների համար, եւ այն Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով պիտի հասցվեր Սիրիա, իսկ Սիրայից Լիբանան: Դժվար ուղերթի նպատակը կասկածները ցրելն է եղել:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել էին: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:


























