Ճապոնական Կամաիսի քաղաքի ոչ մեծ «Կամաիսի Սահգայ FM» ռադիոընկերությունը աշխարհում ամենաերկար ռադիոներկայացման ռեկորդ է սահմանել: Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովն արդեն ռադիոկայանի ղեկավարությանը շնորհավորել է ձեռքբերման կապակցությամբ:

«Նիսան Ա, Աբե Ռեյձի» անվամբ ներկայացումը եթերում է եղել անցյալ տարի դեկտեմբերին ու առանց դադարի շարունակվել է 8 ժամ 23 րոպե: Ներկայացումը նվիրված է Կամասի քաղաքից ճապոնացի ծառայողին, ով զոհվել էր 2011թ.-ին ցունամիի հետեւանքով:

Նշվում է, որ ռադիոներկայացման իրական տարբերակը տեւում է ժամից էլ քիչ: Սակայն ռադիոընկերությունում որոշել են փոփոխել՝ հավելելով նոր հերոսների ու հավելյալ սյուժետային զարգացումներ: Ութ ժամ տեւողությամբ ներկայացմանը մասնակցել են 7 հիմնական դերասաններ, ինչպես նաեւ մի քանի հյուր՝ էպիզոդիկ դերերի համար: Նրանց թվում էր Իվատե նահանգի նահանգապետ Տակույա Տասսոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Ռադիոընկերության ղեկավարությունը հույս է հայտնել, որ համաշխարհային ռեկորդի սահմանումը թույլ կտա արագացնել Կամիասիի վերականգնումը երեք տարի առաջ տեղի ունեցած տարերային աղետից հետո: