Ուրբաթ չորս մարդ են զոհվել Հայիթիի արեւելքում իսպանական ռազմական Bell AB-212 ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել լեռնային տեղանքում` մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 50 կմ հեռավորության վրա` Դոմինիկյան Հանրապետության սահմանին: Նախնական տվյալներով, մեքենան դիպել է բարձր մի տեղանքի եւ պայթել:

Իսպանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, կործանված ուղղաթիռը պատկանում է այն չորս ուղղաթիռներին, որոնք մտնում են «Կաստիլիա» դեսանտային նավի մեջ: 2010թ. հունվարին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար աշխատում են 450 իսպանացի զինվորականներ: