Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանից ժամանած պատվիրակությանը, որ այցելել է Ստեփանակերտ` մասնակցելու Հայաստանի Սահմանադրության 15-ամյակին նվիրված համաժողովին:
Ինչպես NEWS.am-ին հաղորդում են ԼՂՀ նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պատվիրակության կազմում են Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մասնակարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ:
Լեռնային Ղարաբաղի կողմից հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը, Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, ՄԻՊ Յուրի Հայրապետյանը: Քննարկվել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հյայաստանի եւ Արցախի համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը: Պետության ղեկավարը կարեւորել է ընացող համաժողովի նշանակությունը` այն գիտա-կրթական եւ քաղաքական նշանակալի իրադարձություն որակելով:




























