Երեւանի մի շարք ԲՈՒՀ-երի ուսանողներ ապրիլի 22-ին, ժամը 13:15-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից շատրվանների առջեւ բողոքի ցույց են անցկացնելու՝ Հայաստանի կառավարության կայացրած այն որոշման, որով ավելի քան կրկնակիորեն կրճատվել են մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում ուսումը շարունակելու նպատակով ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման տեղերի քանակը:

Բողոքի ցույցին կմասնակցեն Երեւանի ԲՈւՀ-երի ուսանողներ եւ պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:

Ցույցի կազմակերպիչները նշում են, որ ցույցի մասին իրազեկումը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: